00:00:00

Ռուսաստանի ՊՆ֊ն չի բացառում, որ վերահսկողության տակ կարող է վերցնել Ուկրաինայի խոշոր քաղաքները․ Պեսկով

13:05, 14 մարտ 2022 Աշխարհ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի բացառում Ուկրաինայի խոշոր բնակավայրերի ամբողջական վերահսկողությունը, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ֊ը։

«Պաշտպանության նախարարությունը, ապահովելով խաղաղ բնակչության առավելագույն անվտանգությունը, չի բացառում խոշոր բնակավայրերը լիարժեք վերահսկողության տակ դնելու հնարավորությունը, որոնք այսօր գործնականում շրջապատված են՝ բացառությամբ հումանիտար տարհանման համար օգտագործվող գոտիների»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

«Ռուսական զինված ուժերը օգտագործում են ժամանակակից գերճշգրիտ զինատեսակներ՝ հարվածելով միայն ռազմական և տեղեկատվական ենթակառուցվածքին»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Ուկրաինայում հատուկ գործողություն անցկացնելու Ռուսաստանի ղեկավարության բոլոր ծրագրերը «ամբողջությամբ կիրականացվեն նախապես հաստատված ժամկետներում»։

«Մոսկվան ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքորոշումը համարում է սադրիչ, որոնք իրենց հայտարարություններով Ռուսաստանին դրդում են գրոհել Ուկրաինայի խոշոր քաղաքները, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկեն խաղաղ բնակիչների մահվան համար»,֊ասել է Կրեմլի խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր