Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը մարտի 15-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա, որպեսզի կոնսուլտացիաներ վարի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման հարցի շուրջ: Մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
Աշխատանքը տարվում է ինչպես Իրանի եւ «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա), համատեղ հանձնախմբի շրջանակներում, այնպես էլ ԱՄՆ-ի հետ առանձին կոնսուլտացիաների ձեւաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որն առայժմ պատրաստ չէ ուղղակի երկխոսության ամերիկյան կողմի հետ: Բանագնացներն ավելի վաղ պայմանավորվել են արագացնել համաձայնագրի նախագծի վրա աշխատանքի գործընթացը: Ենթադրվում է, որ կոնսուլտացիաների ութերորդ փուլը կարող դառնալ վերջինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: