ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին։
«Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած նոր առաջարկ։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն էլ ասել էր, թե Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ։