00:00:00

Մեկնարկում է ռուս- ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը

09:21, 14 մարտ 2022 Աշխարհ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը կմեկնարկի տեսակոնֆերանսի միջոցով, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Բառացիորեն մի քանի րոպեից կսկսվեն բանակցությունները ռուսական պատվիրակության հետ՝ 4-րդ փուլ, մենք վերջապես կփորձենք նրանց ապացուցել, որ պատերազմի 19-րդ օրն Ուկրաինայի մեծ սխրանքի 19-րդ օրն է, մեր դիրքորոշումները մնում են անփոփոխ՝ խաղաղություն, անհապաղ զինադադար, ռուսական բոլոր զորքերի դուրսբերում, միայն դրանից հետո մենք կկարողանանք խոսել ցանկացած բարիդրացիական հարաբերությունների և քաղաքական կարգավորումների մասին»,- ասել է Պոդոլյակը տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր