Կաուայ կղզու մոտ (Հավայներ) ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի կործանման հետեւանքով չորս մարդ է զոհվել, գրում է The New York Post-ը։
Ուղղաթիռը կործանվել է փետրվարի 22-ի առավոտյան կղզու հարավային ծայրամասում գտնվող հավայան ռազմածովային օբյեկտի մոտ: Sikorsky S-61N ուղղաթիռը վարձակալվել էր Croman Corporation-ից եւ օգտագործվել ուսումնական օպերացիայի շրջանակներում:
«Ինչ-որ բան ստիպեց ուղղաթիռին արագություն հավաքել եւ ընկնել... Այն թեքվեց դեպի աջ, այնուհետեւ դեպի ներքեւ, ապա սկսեց մեծ արագությամբ ընկնել. դա տեղի ունեցավ բառացիորեն մեկ վայրկյանում»,- պատմել է միջադեպի ականատես Քրիս Թյորները: