00:00:00

Էրդողանը սպառնացել է օգտագործել ռուսական «Ս-400»-ները Թուրքիայի վրա հրթիռային հարձակման դեպքում

14:46, 23 փետրվար 2022 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական «Ս-400»-ների ձեռքբերման շուրջ հակասություններ ստեղծելու փորձեր է տեսնում, ըստ նրա՝ համակարգերը սպասում են այնտեղ, որտեղ պետք է սպասել եւ կօգտագործվեն Թուրքիայի վրա հրթիռային հարձակման դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանը եւ Թուրքիան 2017 թվականին 2.5 միլիարդ դոլարի «Ս-400» ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոնների մատակարարման պայմանագիր ստորագրեցին, թուրքական կողմին մատակարարումներն իրականացվեցին 2019 թվականի ամռանն ու աշնանը։ Պայմանագիրը եւս մի գնդային հավաքածուի օպցիոն էր նախատեսում: 2021 թվականի օգոստոսի վերջին Էրդողանը հայտարարեց, որ չի կասկածում Ռուսաստանից երկրորդ«Ս-400» գնդի գնման հարցում։

«Մենք հակասություններ ստեղծելու փորձեր ենք տեսնում «Ս-400»-ների շուրջ, որոնք ձեռք են բերվել որպես հեռահար ՀՕՊ համակարգի անհրաժեշտության մաս մի տարածաշրջանում, որտեղ անորոշությունն ու սպառնալիքները երբեք չեն թուլացել: Առաջին հերթին, ամենակարեւոր կետը, որը պետք է հաշվի առնել եւ լավ հասկանալ, հետեւյալն է. պաշտպանության եւ անվտանգության խնդիրն այն խնդիրն է, որը պետք է հեռու պայել առօրյա քաղաքականությունից, եւ այն վերաբերում է 84 միլիոն մարդու, մասնավորապես՝ մեր երկրի բնակչությանը»,- աֆրիկյան շրջագայությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր