00:00:00

Ադրբեջանցի պատգամավորները Երևանում այցելել են Կապույտ մզկիթ ու այն անվանել «ադրբեջանական»

11:42, 23 փետրվար 2022 Աշխարհ

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորները, որոնք, ինչպես հայտնի է, Երևանում մասնակցում էին Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստերին, այցելել են Երևանի Կապույտ մզկիթ։ Այս մասին սոցցանցում իր միկրոբլոգում հայտնել է ադրբեջանցի քաղաքական գործիչ Թահիր Միրկիշիլին։

«Մենք Կապույտ մզկիթում էինք: Սա, ինչպես գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որը պահպանվել է Երևանում։

Չնայած այն հանգամանքին, որ նրա պատերին կան այլ պետության մասին գրություններ, սակայն նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»,- գրել է Միրկիշիլին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր