Նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ռուսաստանի վերջին որոշումներն Ուկրաինայի վերաբերյալ:
Այս մասին ուկրաինական պետության ղեկավարը գրել է Twitter-ում, փոխանցում է Ukrinform-ը։
«Հեռախոսազրույց ունեցա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Իմ երախտագիտությունը հայտնեցի Ռուսաստանի Դաշնության վերջին սադրիչ որոշումների վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշմանն աջակցելու համար։ Նաեւ շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների՝ Ուկրաինայի, Թուրքիայի եւ Գերմանիայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությանն աջակցելու համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺԴ եւ ԼԺՀ) անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումն անընդունելի է անվանել:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի, Գերմանիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դրական մոտեցում է համարում: