Ռուսաստանի դեմ ԵՄ-ի առաջին պատժամիջոցները կընդունվեն փետրվարի 22-ին, բայց դա դեռ չի լինի ԵՄ-ի ամբողջ պատասխանը Լուգանսկի և Դոնեցկի ճանաչմանը Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ռուսական զորքերը մտել են Դոնբաս, Դոնբասը Ուկրաինայի տարածքն է, ուստի, անկասկած, ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայում: Ես չէի ասի, որ սա լայնամասշտաբ ներխուժում է, բայց ռուսական զորքերը գտնվում են ուկրաինական հողում»,- ասել է Բորելը։