Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը որակել են որպես միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։
Եվրոպական կառույցներն այս կերպ են արձագանքել ՌԴ նախագահի հեռուստաուղերձին ու անմիջապես դրանից հետո անկախության հռչակագրերի վերաբերյալ որոշումների ստորագրմանը։
Հիշենենք` ՌԴ նախագահը քիչ առաջ ՌԴ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում հայտարարեց չճանաչված հանրապետությունները ճանաչելու իր որոշման մասին` խնդրելով Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։