«Բոլշեվիկների գլխավոր նպատակը հեղափոխությունից հետո իշխանության ղեկին մնալն էր, պետական կառուցման լենինյան սկզբունքները շատ ավելի վատն էին, քան ուղղակի սխալմունք լինելը»,- ժողովրդին ուղղված ուղերձում քիչ առաջ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա Լենինին համարեց Ուկրաինայի ճարտարապետ: «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա. նա է նրա հեղինակն ու ճարտարապետը»,- նշել է Պուտինը՝ շեշտելով, որ ի պատասխան ուկրաինացիները միայն ապամոնտաժել են երկրով մեկ կանգնեցված Լենինի արձանները՝ անվանելով դա ապակոմունիզացում: «Դուք ուզում եք ապակոմունիզացո՞ւմ, դե ինչ, դա մեզ դա շատ էլ ձեռնտու է:
Ռուսաստանը պատրաստ է ցույց տալ Ուկրաինային՝ ինչ է իրական ապակոմունիզացումը»,- նշել է նա՝ հիշեցնելով որ ժամանակին Դոնբասն ուղղակի խցկել են Ուկրաինայի կազմ: