Կրեմլի կայքը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ։ Պուտինը տեղեկացրել է ՌԴ ԱԽ այսօրվա նիստի մասին եւ հայտնել, որ մտադիր է համապատասխան հրամանագիր ստորագրել Դոնբասի վերաբերյալ։ Մակրոնը եւ Շոլցը հիասթափություն են հայտնել այդ կապակցությամբ, ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՌԴ ԱԽ-ն այսօր քննարկել է Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու հարցը։