00:00:00

Լավրով. ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է շրջանցել անվտանգության անբաժանելիության սկզբունքը

14:53, 21 փետրվար 2022 Աշխարհ

ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է շրջանցել անվտանգության անբաժանելիության սկզբունքը, որը հենարանային է Ռուսաստանի համար։ Այս մասին երկուշաբթի Կրեմլում Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ համար հենարանային անվտանգության անբաժանելիության սկզբունքը, որին մենք ակտիվորեն հղում էինք, ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է շրջանցել,- ասել է նա։- ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանի Դաշնության առաջարկներից առանձնացնել երկրորդական հարցեր, միայն թե Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի հիմնարար շահերը չտուժեն: Աշխատանքը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Անվտանգության ոլորտում պետք է շարունակել: Մյունխենի կոնֆերանսի արդյունքները հաստատեցին, որ Արեւմուտքի երկրներն իրենց դիրքորոշումների հարցում հիմնվում են Վաշինգտոնի վրա։ ՌԴ-ն կձգտի ստանալ Արեւմուտքից ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք չընդլայնման մասին հիմնական հարցի պատասխանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր