Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է կիրառվեն նախքան Ուկրաինա հնարավոր ներխուժումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
"Մեզ պետք չեն ձեր պատժամիջոցներն այն բանից հետո, երբ կլինեն ռմբակոծություններ և այն բանից հետո, երբ մենք սահմաններ չենք ունենա, կամ այն բանից հետո, երբ մենք տնտեսություն չենք ունենա...»- ասել Է նախագահը։
Զելենսկու խոսքով՝ անհրաժեշտ է առնվազն հրապարակել պատժամիջոցների ամբողջական ցանկը, որոնք Արեւմուտքը մտադիր է սահմանել Ուկրաինա ներխուժման դեպքում:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերներին անհրաժեշտ է հստակեցնել այն ժամկետները, որոնցում երկիրը կարող է միանալ ռազմական դաշինքին: