00:00:00

Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններից հայտնում են, որ հրետակոծության պատճառով խաղաղ բնակիչներ են զոհվել

09:21, 20 փետրվար 2022 Աշխարհ

Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններից հայտնում են, որ խաղաղ բնակիչներ են զոհվել հրետակոծության պատճառով՝ վաղ առավոտից սկսած:

Պիոներսկոյե գյուղի մոտ Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացման փորձը հանգեցրել է տների ոչնչացմանն ու խաղաղ բնակիչների շրջանում զոհերին: Այդ մասին տեղեկացրել է ինքնահռչակ ԼԺՀ Ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն, հաղորդում է Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը»:

«Փետրվարի 20-ին՝ առավոտյան 5-ի շրջանում, 79-րդ դեսանտային բրիգադի գրոհայինները ձեռնարկել են Պիոներսկոե բնակավայրի շրջանում Ժողովրդական միլիցիայի դիրքերի վրա հարձակվելու փորձ: Բախումների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, նահանջել է»,-ասել է նա:

Ֆիլիպոնենկոն տեղեկացրել է, որ ուկրաինական զինված ձեւավորումների գործողությունները հանգեցրել են հինգ բնակելի տների ոչնչացմանն ու խաղաղ բնակիչության շրջանում զոհերին:

«Դոնեցկի լրատվական գործակալության»տեղեկություններով՝ Ուկրաինայի զինված ուժերը վաղ առավոտից հարվածներ են հասցրել բոլոր ուղղություններով՝ կիրառելով ականետեր եւ հրետանի:

Ուկրաինացի ուժայինները ռմբակոծել են ԴԺՀ-ի եւս երկու բնակավայր, այդ թվում՝ Գորլովկոյի ուղղությամբ: Հրետակոծությունը գրանցվել է տեղական ժամանակով 5:04-ից 7:38-ը (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ): Կրակի տակ է հայտնվել Սպարտակը, Դոկուչաեւսկը, Նովոլասպան, Լենինսկոյեն, Ստարոմիխայլովկան, Ելենովկան, Կոմունարովկան: Կիրառվել են 122-միլիմետրանոց հրետանային զենք, 120 միլիմետր տրամաչափի ականանետներ, նռնականետներ, հայտնել են Հրադադարի ռեժիմի համակարգման եւ վերահսկման համատեղ կենտրոնից:

ԴԺՀ-ում ավերածությունների եւ տուժածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:

Կիեւն այդ տեղեկատվությունը դեռեւս չի մեկնաբանել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր