00:00:00

Կիևը հայտնել է, որ ուկրաինացի պատգամավորները Դոնբասում հայտնվել են կրակոցների տակ

16:00, 19 փետրվար 2022 Աշխարհ

Դոնբասում կրակոցների տակ են հայտնվել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները և օտարերկրյա լրագրողները։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Յուլիա Պալեյչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դիրքերից մեկում կրակոցների տակ են հայտնվել ժողովրդական պատգամավորները և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք տարհանվել են ապաստան»,- գրել է Պալեյչուկը Telegram-ի իր ալիքում։

Պալեյչուկը նաև ասել է, որ կրակոցների տակ է հայտնվել Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։ Մամուլի քարտուղարը իր Telegram-ի ալիքում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Արախամիան զրահաբաճկոնով և պաշտպանիչ սաղավարտով մութ սենյակում է, որը հիշեցնում է ապաստարան։ Տեսանյութում պայթյունի ձայն է լսվում։ 

«Ուկրաինա-24» հեռուստաալիքը հայտնում է, որ կրակոցների տակ հայտնված ուկրաինացի պատգամավորներն ու օտարերկրյա լրագրողները չեն տուժել։ Հեռուստաալիքը հայտնել է, որ կրակոցների տակ է հայտնվել նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր