00:00:00

Ինչպես ու ինչ հանգամանքներում է Ավինյանը դարձել «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ

12:51, 19 փետրվար 2022

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավիանյանը վերջերս դարձել է Հայաստանում գործող բանկերից մեկի կառավարման խորհրդի անդամ։ Մասնավորապես, Irakanum.am-ը տեղեկացավ, որ խոսքը «Հայբիզնեսբանկի» մասին է։ Բանկի պաշտոնական կայքում ևս այդ մասին հիշատակված է։ Բանկի խորհրդի նախագահը Ալֆրեդ Մոեկլին է, խորհրդի անդամները՝ հինգն են։

Նրանց թվում է նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջնիս կենսագրական տվյալները գրված են բանկի պաշտոնական կայքում, համաձայն, որի Ավինյանը «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ է դարձել այս տարվա փետրվարի 11-ին։

Ուշագրավն այն է, որ բանկն այդ մասին որեւէ հիշատակում չի արել։ Պաշտոնական կայքի նորություններ բաժնում Ավինյանի՝ խորհրդի անդամ դառնալու հանգամանքը հիշատակված չէ։

Թե ինչպես ու ինչ հանգամանքներում է Ավինյանը ընտրվել «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ կամ առաջարկությամբ փորձել ենք պարզել գրավոր հարցմամբ։ Հարցման պատասխանը ստանալուն պես այն լրացուցիչ կհրապարակենք։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր