00:00:00

2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող

19:48, 28 հունվար 2022

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը թաքցնում է բանակում զոհերի թիվը։ Հունվարի 12-ին Irakanum.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո հայկական բանակում քանի զոհ է եղել։ Հարցմամբ խնդրել էինք նշել, թե քանիսն են զոհվել հակառակորդի կրակոցից, և քանիսը՝ միջանձնային ու այլ պատճառներով։ Միաժամանակ Պաշտպանության նախարարությունից  հարցրել էինք, նույն ժամանակահատվածում որքա՞ն տարածք է զիջվել թշնամուն հայկական կողմից։ Պաշտպանության նախարարությունից, սակայն հրաժարվել են պատասխանել գրավոր հարցմանը։ Գերատեսչությունը հղում է արել  «Տեղեկատվության ազատության մասին» 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և ՀՀ Պաշտպանության նախարարի 2015 թվականի հուլիսի 9-ի N9 հրամանի հավելվածի 1-ի 42-րդ և 55-րդ կետերի պահանջներին։ Irakanum.am-ը գրավոր հարցում ուղարկեց նաև ՀՀ քննչական կոմիտե։ Կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամանին ուղղված հարցմամբ խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո հակառակորդի կրակոցից զոհված քանի զինծառայողի գործով է հարուցվել քրեական գործ, բացի այդ տրամադրել տեղեկություն այլ պատճառներով բանակում արձանագրված մահերի գործով հարուցված քրեական գործերի վերաբերյալ։ Կառույցից ի պատասխան մեր հարցման հայտնել են, որ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների քննիչների վարույթում հակառակորդի կողմից հայ զինծառայողների սպանության դեպքերով հարուցվել է 13 քրեական գործ։ Նույն ժամանակահատվածում այլ պատճառներով արձանագրված 27 զինծառայողի մահվան դեպքերով հարուցվել է քրեական գործեր, իսկ 3 զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ (հիվանդության հետևանք) նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է։ Մենք նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե նշված ժամկետում քանի զինծառայող է կալանավորվել։ Ի պատասխան հայտնել են, թե Կոմիտում այդ մասով հաշվառումներ չեն իրականացվում։ Նշենք, որ միայն հունվար ամսին հայկական բանակում 4 զինծառայող է զոհվել։ Նրանցից երեքը՝ հունվարի 11-ին, թշնամու կրակոցից։ Եվս մեկ զինծառայողի մահվան մասին ՊՆ-ն հայտնել էր հունվարի 4-ին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր