00:00:00

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորգրել Երասխ-Ադրբեջանի սահմանի վերաբերյալ

21:40, 14 հունվար 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել․ «Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝ 1. Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ - Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»,-ասված է որոշման մեջ։ Հավելվածը՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր