00:00:00

ՊԵԿ նախագահն այցելել է Արևմտյան մաքսատուն, ծանոթացել «Կարգո» բեռնային համալիրի վերանորոգման աշխատանքներին

20:54, 14 հունվար 2022

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում: Կոմիտեի ղեկավարը շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում, տեղում հետևել է փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգերի, բացթողնման բաժինների աշխատանքների կազմակերպման գործընթացին: Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց, քաղաքացիների անունով տեղափոխվող առաքանիների համար մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ ու որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր