00:00:00

6 ժամ պահել են ինձ. ինչ է պատմում առևանգված հովիվը

20:39, 14 հունվար 2022

Ադրբեջանը վերադարձրել է երեկ առևանգած Տեղ համայնքի բնակչին, սակայն հրաժարվում է վերադարձնել վերջինիս ոչխարներին։ Մեզ  հետ զրույցում երեկ առևանգված Սյունիքի Տեղ համայնքի բնակիչ, 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանն ասաց, որ արդեն տանն է։ «Ես սահման չեմ խախտել,ես սարի ներքևն էի, իրենք վերևից գոռացին, որ կանգնեմ: Եկան չորս հոգով ինձ վերցրեցին տարան, 250 գլուխ աննասունն էլ հետը»,- պատմեց նա։ Սուրիկ Մաթևոսյանն ասաց, որ շուրջ վեց ժամ մնացել է ադրբեջանցիների մոտ։ «6 ժամ մնացել եմ իրենց մոտ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ինձ հետ են վերադարձրել, բայց 250 աննասունների ճակատագիրը անհայտ է: Դիմել եմ գյուղապետին չգիտեմ, եթե սատկեն ես ի՞նչ պետք է անեմ, ո՞նց պիտի տուն պահենք: Բոլորն էլ վարկով էինք վերցրել: Էս սենց խայտառակ վիճակ է դարձել չգիտես ամեն րոպե մի բան կորցնում ենք»,- նշեց նա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր