00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

11:22, 14 հունվար 2022

Հայաստանում դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347084 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2630763 վերջին մեկ օրում` 4811 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4142 պացիենտ: Մեկ օրում աճել է 170-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 333412 անձ` վերջին մեկ օրում 101 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8015 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1515 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր