00:00:00

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արմեն Սարգսյանին. կողմերն անդրադարձել են վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքներին

22:26, 13 հունվար 2022

Հունվարի 13-ին  Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հանդիպմանը քննարկվել են երկրի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները:
Անդրադարձ է եղել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքներին եւ ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը:
Մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության դերի շուրջ՝ ընդգծելով վերջինիս կարեւորությունը միջազգային հարաբերությունների զարգացման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր