00:00:00

Գազը կարող է թանկանալ. «Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է դիմել ՀԾԿՀ

21:37, 13 հունվար 2022 Տնտեսություն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագների վերանայման հայտով մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Նշվում է, որ, համաձայն «Գազպրոմ Արմենիա»-ի և «Գազպրոմ էքսպորտ»-ի միջև կնքված 2014-2021 թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման համապատասխան համաձայնագրի, 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: «Միաժամանակ, եթե բնական գազի ստորին ջերմատվության փաստացի ամսական միջին կշռութային մեծությունը լինի բարձր կամ ցածր 8500 կկալ/խմ, գինը համապատասխանաբար կփոփոխվի ուղիղ համամասնորեն այդ փոփոխությանը: Այդ կապակցությամբ, 2022թ. ապրիլի 1-ից «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով»,- նշված է Azdarar.am-ում տարածված հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր