00:00:00

Ռուբեն Ռուբինյանին գործուղվում է Մոսկվա․ հանդիպելու է թուրք պաշտոնյայի հետ

20:03, 13 հունվար 2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվա գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ. 1. Աշխատանքային այցով 2022 թվականի հունվարի 13-15-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»,-ասված է որոշման մեջ։ Հիշեցնենք, որ վաղը Մոսկվայում կայանալու է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր