00:00:00

Մարությանը «զադնի» է դրել, թե՞ գործարքի գնացել

18:08, 13 հունվար 2022

Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: Այս մասին երեկ հայտնել էին Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, Մարությանն իրեն անվստահություն հայտնելու օրը բավականին սկանդալային հայտարարություններ էր արել, մեղադրելով երբեմնի թիմակիցներին կոնկրետ հանցագործությունների մեջ։ Մարությանն իհարկե անանուն էր խոսել, հիշատակել միայն նախարարների մասին, բայց դարձյալ անուններ չէր տվել։ Տարեվերջին Irakanum.am-ը գրել էր, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է սկսել Երևանի քաղաքապետարանում։ Ուսումնասիրվում են Մարությանի գործունեությունը, գնումներ, որոշումներ։ Մենք գրել էինք, որ ՊՎԾ-ին հրահանգ իջեցվել է Փաշինյանի կողմից, տարվել են որոշ փաստաթղթեր։ Դատախազությունից հայտնել էին, որ Հայկ Մարությանը հրավիրվել է ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն, սակայն ներկայանալով՝ նա հրաժարվել է հաղորդում և որևէ բացատրություն տալուց: Նշել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել, դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար  իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ։ Սա ենթադրում է, որ կամ Մարությանը «զադնի» է դրել, կամ նրան վախեցրել են։ Կա նաև երրորդ տարբերակ։ Մարությանը գործարքի է գնացել նախկին թիմակիցների հետ։ Այս տարբերակը ըստ էության երկու կողմին էլ ձեռնտու է։ Մարությանը անուններ չի հայտնի, ՊՎԾ-ն էլ ուսումնասիրության ընթացքում որեւէ խախտում չի հայտնաբերում։ Իրադարձությունների զարգացման այլ սցենար չկա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր