00:00:00

Վարդենյաց լեռնանցքում բուք է. Գյումրի, Սպիտակ, Չարենցավան, Հրազդան, Եղվարդ, Ապարան քաղաքներում ձյուն է տեղում

09:49, 13 հունվար 2022

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից  հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Երևան-Սևան ավտոճանապարհը և Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Եղվարդ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր