00:00:00

«Փաստ». Փաշինյանը «վիզ է դնում» Բաբայանի համար. Արցախում առայժմ դիմադրում են

13:29, 13 հունվար 2022 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում Նիկոլ Փաշինյանի՝ «սամվելբաբայանական» չստացված հեղաշրջումից հետո հայաստանյան իշխանությունը Արցախի ներքաղաքական կյանքի նոր փորձություն է ծրագրել։ Մասնավորապես, «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը ճնշումներ է գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ, որպեսզի սահմանադրական փոփոխություններ իրականացնեն ու վերականգնեն վարչապետի պաշտոնը, որտեղ Փաշինյանը հենց Բաբայանին է տեսնում։ Բացի այն հանգամանքից, որ իր հայտարարություններով և արարքներով Փաշինյանն արդեն մեծ վնաս է հասցրել Արցախին, Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին անպաշտոն չթողնելու և իրենց մատուցած ծառայությունները պատշաճ փոխհատուցելու համար որոշել են նրան նորից «տեղավորել» Արցախում։ Թերթի տեղեկություններով, Արցախում այս լուրը բավական տհաճությամբ են ընդունել և գոնե առայժմ դիմադրում են ՀՀ իշխանությունների կամայականություններին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր