00:00:00

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 313 միլիոնը

04:01, 13 հունվար 2022

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 313 միլիոն 497 հազար 756: Այդ մասին կայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 504 հազար 291 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 62 միլիոն 308 հազար 132 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 842 հազար 141-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 36 միլիոն 70 հազար 510-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 484 հազար 655 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 636 հազար 359 հիվանդացած, նրանցից մահացելէ 620 հազար 507 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 708,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2587, Հնդկաստանում՝ 346, Բրազիլիայում՝ 2887 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր