00:00:00

ԱՀԿ. Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն անցած շաբաթվա ընթացքում մոտ 55%-ով աճել է

00:59, 13 հունվար 2022

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն անցած շաբաթվա ընթացքում մոտ 55%-ով աճել է, թեեւ մահացությունների թիվը մնացել է կայուն, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Շաբաթական զեկույցում ԱՀԿ-ն նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի մոտ 15 միլիոն նոր դեպք եւ ավելի քան 43 000 մահ: Աշխարհի բոլոր տարածաշրջաններում գրանցվել է COVID-19-ի դեպքերի թվի աճ, բացառությամբ Աֆրիկայի, որտեղ պաշտոնյաները 11%-ով նվազման մասին են նշել։ Անցյալ շաբաթ ԱՀԿ-ն նշել էր համավարակի ռեկորդային բարձր մակարդակ՝ մեկ շաբաթվա ընթացքում վարակման 9,5 միլիոն նոր դեպք՝ այն անվանելով «ցունամի»։ ԱՀԿ-ն հայտարարել է, որ խիստ վարակիչ «օմիկրոն» տարբերակը շարունակում է սահմանել համավարակը ամբողջ աշխարհում եւ այժմ դուրս է մղում նախկինում գերիշխող դելտա տարբերակին: «Օմիկրոնը», որն առաջին անգամ հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում նոյեմբերի վերջին, կազմում է բոլոր դեպքերի գրեթե 59%-ը: ԱՀԿ-ն հայտարարել է նաեւ, թե ավելի ու ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ «օմիկրոնն» ունակ է «շրջանցել իմունիտետը»: Բազմաթիվ ուսումնասիրություններ են եղել, որոնք ցույց են տվել, որ այն իր լրջությամբ զիջում է նախորդ տարբերակներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր