00:00:00

Աշտարակում 70-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել մորն ու դստերը

00:11, 13 հունվար 2022 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 10։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սեդրակ Մ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցի 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արևիկ Ս-ին և 59-ամյա Մելսիդա Ու-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հետ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են «Աշտարակ» ԲԿ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր