00:00:00

Գրիգորի Մինասյանը ժամանակին Փաշինյանին համարում էր դերասան

20:43, 12 հունվար 2022

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգորի Մինասյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնում։ Մինասյանը նախկին ՀՀԿ-ական էր,  Երևանի ավագանու ՀՀԿ անդամ։ Մինչ 2018-ի հայտնի իրադարձությունները Մինասյանն էլ Փաշինյանի ակտիվ քննադատներից էր։ Օրինակ երբ ՀՀԿ-ի ցուցակով մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին ելույթներ էր ունենում, քննադատում այդ ժամանակ ԵԼՔ դաշինքով հանդես եկով Փաշինյանին ու իր թիմին։ «Այս ընտրություններն Արարատ լեռն ու Անին վերադարձնելու մասին չեն, այս ընտրությունները կտուրները մագլցելու եւ հեծանիվ քշելու կամ դերասանություն անելու մրցույթ չեն»,- Ջրվեժում եւ Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ ասել էր  ՀՀԿ-ի ավագանու  թեկնածու Գրիգոր Մինասյանը: Դա 2017 թվականին էր։ Հետո տեղի ունեցավ 2018-ի իշխանափոխությունը։ Գրիգորի Մինասյանը լքեց ՀՀԿ-ն ու սկսեց զբաղվել Փաշինյանի գովաբանությամբ։ Մեկ- մեկ էլ Հանրային հեռուսաընկերություն էին հրավիրում, վերջինս էլ ամեն կերպ ու ամեն գնով արդարացնում էր Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Այդպես, մինչև Մինասյանի ընկերոջը՝ Կարեն Անդրեասյանին նշանակեցին Արդարադատության նախարարի պաշոնում, իրեն էլ այսօր՝ փոխնախարարի։ Փաստորեն 2017-ին Գրիգորի Մինասյանը վստահ էր, որ Փաշինյանը առնվազն դերասանություն է անում, իսկ այսօր արդեն նրա ձեռամբ պաշտոն ստանում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր