00:00:00

ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուն քննադատել է Փաշինյանի որոշումը

20:23, 12 հունվար 2022

Իշխանությունների կողմից որպես ՄԻՊ-ի թեկնածու առաջադրված Քրիստինե Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու վերաբերյալ, լավ որոշում չի համարում։ Այս մասին հայտնի դարձավ «Հայաստան» խմբակցության հետ հանդիպման ընթացքում, երբ պատգամավոր Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց՝ Գրիգորյանն անդրադարձ կկատարի՞ 2019թ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու վերաբերյալ կոչին, ինչին ի պատասխան Գրիգորյանը նշել է, որ որևէ խնդիր չի տեսնում, հատկապես, երբ դրանք ՄԻՊ-ի զեկույցում էլ են արտացոլվել։ Վարդևանյանը հետաքրքրվեց՝ որպես ՄԻՊ-ի թեկնածու՝ ինչպիսին է դիրքորոշումը Փաշինյանի այդ կոչին, ինչին ի պատասխան Գրիգորյանը հայտարարեց. «Դե, բնականաբար, չեմ համարում, որ լավ որոշում էր։ Լավ որոշում չէր»։ Հիշեցնենք՝ 2019 թվականի մայիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան՝ ժամը 8:30-ից, արգելափակել բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ որևէ մեկի մուտք գործել դատարաններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր