00:00:00

Հունվարի 3-ին փողոցներում խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ են․ Քերոբյան

18:55, 12 հունվար 2022 Տնտեսություն

Հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի, և այն մարդը, որին պետք է հանդիպեի, 10 րոպե ուշացավ և պատճառաբանեց՝ իր ուշացման պատճառը խցանումն էր, որը Հայաստանում երբեք չի եղել: Այս մասին, այսօր,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե տնտեսական ի՞նչ արդյունք տվեց այն, որ աշխատանքային օրերն այս տարի սկսվեցին հունվարի 3-ից: Նախարարի խոսքով՝ տնտեսական աշխուժությունը, որը նկատելի է, հույս է տալիս ասելու, որ բավականին առույգ կսկսեն տարին: Ճշտող հարցին, թե խցանումները տնտեսական ակտիվության ցուցի՞չ են, նա դրական պատասխան տվեց. «Այո, իհարկե: Ես շատ հաճախ շփվում եմ թե մանրածախ առևտրով զբաղվող, թե արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, բոլորն էլ ասում են, որ էական տարբերություն կա: Պետք է սպասենք թվերին, բայց ես շատ վստահ եմ, որ այն կանխատեսումները, որը մենք տվել ենք այդ նախագծի հիմնավորման ժամանակ, կլինեն գերազանցված»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր