00:00:00

Պատերազմում զինվոր կորցրած 27 մայր երեխայի է սպասում

18:38, 12 հունվար 2022

Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, իսկ 27 կին հղիացել է: Հրավիրված ասուլիսում այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը: «Ծրագրի այս բաղադրիչը հաստատվեց 2021 թվականի փետրվարին, և դեռ տարին չի լրացել, բայց արդեն ունենք լավ արդյունքներ: Վստահ եմ, որ թիվն օր օրի պիտի փոխվի: Ծրագրի այս բաղադրիչի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Արդեն շուրջ 200 շահառու դիմել է: Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները: Նրանք որոշել են վերաիմաստավորել իրենց կյանքը և նոր կյանք պարգևել»,- ասել է Նունե Փաշայանը: Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշել է, որ վերարտադրողական բժշկության բուժական պրոցեսները երկար են տևում՝ միջինը 1.5 տարի: «Ծրագրի շահառուների այս խումբը յուրահատուկ մոտեցում է պահանջում թե բուժական, թե հոգեբանական առումով: Դժվար փուլ է, որովհետև զույգերը սթրեսային վիճակում են, առողջական խնդիրներ ունեն, նույնիսկ հետազոտություններից հետո քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն հաղթահարում ենք»,-ասել է Էդուարդ Համբարձումյանը: Նա ընդգծել է, որ շտապել պետք չէ, անհրաժեշտ է հետևողական աշխատել շահառուների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր