00:00:00

Հայաստանը պետք է 4 նախապայման կատարի. Թուրքիայի մեջլիսի նախկին փոխնախագահ

15:39, 12 հունվար 2022 Արտաքին քաղաքականություն

Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը հայտնել է, թե Թուրքիան որ դեպքում պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։ Թուրքական Aydinlik–ի փոխանցմամբ՝ Հասան Քորքմազջանը, ով ներկայում Թալեաթ Փաշա միության նախագահն է, շեշտել է, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դեպքում։ Ըստ Հասան Քորքմազջանի Հայաստանը պետք է կատարի հետեւյալը. 1.            Անմիջապես իրականացնել 2020—ի նոյեմբերի 9–ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։ 2.            Հայաստանը պետք է հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ հայտնի դրա մասին։ 3.            Հայաստանը պետք է հրաժարվի «ցեղասպանության պնդումներից» քանի որ հենց ՄԻԵԴ–ում Փերինչեք–Շվեցարիա դատական գործընթացում շեշտեց, որ այն սուտ է։ 4.            Պետք է վերջ դնի Թուրքիայի դեմ թշանամանքին եւ  ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրված եւ թուրք ազգին նվաստացնող արձանը (Սողոմոն Թեհլերյանի արձանը–խմբ)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր