«Ազատագրում» շարժման տելեգրամ-ալիքը քիչ առաջ հայտնեց, որ Վարդենիսում հայտնաբերվել է ևս մեկ զոհված հայ զինծառայող: Ալիքը հրապարակել է զոհված զինծառայողի անունն ու լուսանկարը։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում զոհված երրորդ զինծառայողը՝ Վահան Բաբայան է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր երկու զոհի և երեք վիրավորի մասին։

Մեզ հայտնի դարձավ, որ զոհված զինծառայող Վահան Բաբայանը Կոտայքի մարզից էր։ Բանակ զորակոչվել էր նախորդ տարի։