00:00:00

Զոհված 20 ամյա Արթուր Մխիթարյանը Գյումրիից էր․ բանակ զորակչվել էր երեք ամիս առաջ

03:40, 12 հունվար 2022

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Irakanum.am-ին հայտնի   դարձավ, որ Արթուր Արտյոմի Մխիթարյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր։ Բանակ զորակոչվել էր երեք ամիս առաջ։ «Ապրում էր ծնողների, քրոջ ու եղբոր հետ։ Ամբողջ թաղամասում սուգ է, չեք պատկերացնում ինչ է կատարվում։ Լույսի պես երեխա էր․․․»,- մեզ փոխանցեց զոհված զինծառայողին ճանաչողներից մեկը։ Զոհված զինծառայողի հայրը պայմանագրային զինծառայող է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր