00:00:00

Վահան Քերոբյանը՝ «քցողի» կարգավիճակում

19:16, 11 հունվար 2022 Տնտեսություն

Հայաստանի կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից վերացրեց թուրքական ապրանքների ներկրման արգելքը։ Այն ընդունվել էր 2020-ի պատերազմական գործողությունների ժամանակ։ Նախորդ տարեվերջին Էկոնոմիկայի նախարարությունը մշակել էր  նոր նախագիծ, առաջարկելով երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքը։ ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ովքեր Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու կողմնակից են, դեմ էին արտահայտվել նախագծին։ Թուրքական ապրանքների ներկրման արգելքը որոշակի աշխուժություն էր մտցրել հայ արտադրողների շրջանում։ Այդ ժամանակ նախարար Քերոբյանն էլ վստահեցնում էր, թե թուրքական ապրանքների ներկրման արգելքի արդյունքում հայ արտադրողները կշահեն։ Ու իրականում այդպես էլ կլիներ, եթե կառավարությունը վարեր հայանպաստ գործունեություն։ Հիմա ըստ էության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնվել է մեղմ ասած «քցողի» կարգավիճակում։ Նրա խոստումներին հավատացել էին բազմաթիվ հայ արտադրողներ, վարկեր վերցրել, զարկ տալու համար տեղական արտադրանքը, հույս ունենալով, որ գործադիրը կշարունակի թուրքական ապրանքների ներկրման արգելքը պահպանել։ Վահան Քերոբյանը չկարողացավ տեր կանգնել իր խոսքերին։ Ավելին մշակած նախագիծն այդպես էլ մնաց օդում, չհայտնվելով կառավարության օրակարգում։Քերոբյանը եթե ունենար աննշան արժանապատվություն առնվազն պետք է հրաժարական ներկայացներ, բայց նա իրեն պահում է դասական հայ չինովնիկի նման։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր