00:00:00

Շտապ հանրահավաք է՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով. հայտարարություն

18:37, 11 հունվար 2022

«Ազատ Կամք» նախաձեռնությունը շտապ հանրահավաք է հրավիրել՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով։ Նախաձեռնության հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ «Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածի պահանջը, սույնով տեղեկացնում ենք ձեզ, որ 2022թ. հունվարի 17-ին, ժամը 16:00-ին տեղի է ունենալու խաղաղ շտապ հավաք՝ ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ (Գարեգին Նժդեհի արձանի մոտ)՝ «Պարտադիր պատվաստումների շրջանակում նոր սահմանափակումները հաղթահարելու» թեմայով: Հանրահավաքի ժամանակ ելույթներ կունենան փաստաբաններ, բժիշկներ և տարբեր ոլորտների մասնագետներ: Հրավիրում ենք մասնակցելու ռեստորանների, հյուրանոցների, մարզասրահների, թանգարանների, թատրոնների, գրադարանների աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ քաղաքացիներին: Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ: Պատվաստվելու հարցը պետք է որոշի քաղաքացին սեփական ազատ կամքով: Մենք դեմ ենք քաղաքացիներին պատվաստվածների և չպատվաստվածների խմբերի բաժանելու քաղաքականությանը»,- նշված է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր