00:00:00

ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրային սննդի օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր

23:44, 10 հունվար 2022

Հունվարի 7-ի երեկոյան և հանգստյան երկու օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Գեղարքունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել 61 հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր:
Երևանի 31, Գեղարգունիքի 15, Վայոց Ձորի 6 և Արարատի 9 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր