00:00:00

Վերին Կարմիրաղբյուրի 5 բնակիչ պահածոյից թունավորվման հետեւանքով «Բերդ» ԲԿ է տեղափոխվել

02:07, 11 հունվար 2022 Պատահարներ

Այսօր՝ ժամը 00։50-ի սահմաններում, «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «անհայտ էթոլոգիայի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վերին Կարմիրաղբյուր գյուղից, և նրանք են 63-ամյա Նավասարդ Պ-ն, 63-ամյա Ռոզա Դ-ն, 36-ամյա Շուշանիկ Գ-ն, 15-ամյա Մարիամ Պ-ն և 12-ամյա Վահե Պ-ն։ Ոստիկանները պարզել են նաև, որ հունվարի 9-ին տանը վերջիններս ընթրիքի ժամանակ օգտվել են պահածոյացված խավիարից և կարմիր բիբարից, ինչն էլ պատճառ է դարձել թունավորման։ Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր թունավորվածները բարեկամներ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր