00:00:00

Արենի տանող ճանապարհին ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող «Ուրալ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է «Եղեգնաձոր» ԲԿ

01:56, 11 հունվար 2022 Պատահարներ

Հունվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 39-ամյա Համբարձում Բ-ն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Արենի գյուղ տանող ավտոճանապարհի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Վթարի հետևանքով Համբարձում Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր