00:00:00

ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններին

01:08, 11 հունվար 2022

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն: Քալընը և Սալիվանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների, պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացան վերաբերյալ հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային հարցերի՝ ուկրաինական ճգնաժամի, Ղազախստանի բողոքի ցույցերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Աֆղանստանում, Բոսնիա-Հերցեգովինայում և Եթովպիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ։ Զրույցի ընթացքում իի քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված համատեղ ռազմավարական մեխանիզմի մանրամասներն ու թեմաները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր