00:00:00

Աշխատակիցների մի մասը այլ հիվանդանոցում աշխատանքի կտեղափոխվի, չեմ կարող ասել՝ որ մասը. Նորքի ինֆեկցիոնի փոխտնօրեն

16:03, 10 հունվար 2022

Առողջապահության նախարարությունն ու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրինությունը քննարկումներ են անում, որ ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունք բացվի այլ հիվանդանոցում եւ կոլեկտիվի մի մասը, չեմ կարող ասել՝ որքան մասը, տեղափոխվելու է այնտեղ աշխատելու:  Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, Ինֆեկցիոն կենտրոնի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը: «Դա կարող է լինել Մալաթիայում կամ Մասիվում, հիվանդանոցներից մեկում: Մինչեւ որ շենքը վերապրոֆիլվորվի, հասկանան եւ վերադառնանք էլի բնականոն ընթացքով աշխատենք: Եթե թեկուզ ժամանակավոր գնում են այլ հիվանդանոցում աշխատելու, իրենք արդեն այդ հիվանդանոցի աշխատակից պետք է լինեն, ոչ թե Ինֆեկցիոն հիվանդանոցի, դրա համար այդ պրոցեսը գնում է: Քանի որ վերջնական հստակ որոշում չկա, մենք չենք կարող իրենք ասել՝ գիտեք, դուք այստեղից դուրս եք գալու, գնալու ենք այնտեղ աշխատելու»,-ասաց նա: Աշխատակիցների հարցին, թե այդ դեպքում ինչու են իրենց ստիպում ազատվել իրենց դիմումի համաձայն, փոխտնօրենը պատասխանեց, որ այդ հարցը կճշտի իրավաբանի հետ, ինքը տեղյակ չէ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր