00:00:00

Աշոցքի տարածաշրջանում, Ապարանում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

15:43, 10 հունվար 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 10։45-ի դրությամբ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր