00:00:00

Նորքի ինֆեկցիոնի շուրջ 80 աշխատակիցների ասել են՝ դիմում գրեք, ազատվեք. Բողոքի ակցիա

15:10, 10 հունվար 2022 Հասարակություն

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնի դիմաց: Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին այս հիվանդանոցի 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից: Կենտրոնի աշխատակիցներից Լեյլի Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ դեկտեմբերի 30-ին ժողովի են հրավիրել եւ ասել՝ ազատման դիմում գրեք. «Մեզ ներկայացված դիմումի մեջ գրված էր. «Խնդրում եմ՝ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն»: Մեզ ասացին մինչեւ հունվարի 15-ն իրավունք ունեք աշխատելու, դրանից հետո ազատված եք: Իրավաբանը մեզ ներկայացրեց, որ դիմումը գրեք, թե չգրեք, միեւնույն է ազատված եք: Երբ մենք հարցրեցինք պատճառը, ինձ ասացին՝ դու լավ ես ապրում, դրա համար, մյուսին ասացին՝ դու բնական շուբա ես հագնում, մեկին ասացին՝ դու մեքենա ունես: Ոչ մեկին չասացին՝ աշխատանքում թերացումներ ունես: Ես երկու ամիս կովիդով հիվանդ 45 պացիենտի եմ սպասարկել միայնակ: Անցած տարվա փետրվար-մարտին մեզ ասացին՝ ստորագրեք, որ դուք կովիդի հետ չեք աշխատել, որպեսզի մեզ ցածր վճարեին: Ստորագրել ենք, որ աշխատանքից չզրկվենք: Ես այստեղ աշխատում եմ 25 տարի»,-ասաց նա: Մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ վաղուց կար խոսակցություն, որ ինֆեկցիոն հիվանդանոցը փակվելու է, վերանորոգման է կանգնելու, բայց իրենց խոստացել էին, որ պետք է տեղավորեն ուրիշ տեղեր. «Իսկ հիմա եկան ասացին՝ դիմում գրեք, ազատվեք: Մենք տնօրենին չենք էլ ճանաչում: Ժողովին եղել է փոխտնօրենը եւ իրավաբանը: Մեզ ոչ մի հավելավճար չեն տվել, հետաքրքիր է՝ այդ ո՞ր հիմնարկներին են տալիս: Մեզ հավելավճարի փոխարեն ասացին՝ գործից ազատվել եք: Թե՞ մենակ Ալենի մոտ է հավելավճար լինում ու առողջապահության նախարարի: Մեզ չեն էլ ծանուցել նախապես, միանգամից ասել են՝ դուրս եկեք աշխատանքից»,-ասացին աշխտակիցները՝ հավելելով, որ վերջնահաշվարկ էլ չեն ուզում տալ, դրա համար ասում են՝ դիմում գրեք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր