00:00:00

1 զոհ, 1 վիրավոր․ ոստիկանության ծառայողը 07-ով բախվել է կայանված Hyundai-ին, ապա արգելապատնեշին

14:31, 10 հունվար 2022 Պատահարներ

Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40 –ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Ա. Մելքոնյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված,  Երևանի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենային, ապա երկաթե արգելապատնեշին: Ա. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի, Գեղարքունիքի մարզի բնակիչ,  43-ամյա Անի Մանուկյանը տեղում մահացել է: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մելքոնյանը աշխատում է ոստիկանության Սևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ ավագ տեսուչ, կոչումով՝ ոստիկանության կապիտան է, իսկ Վ. Հարությունյանը աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես բուժակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր