00:00:00

Փաշինյանը չի շնորհավորել Տեր- Պետրոսյանին

03:22, 10 հունվար 2022

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 77-ամյակը: ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, իսկ 1946-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան: Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։ Ուշագրավն այն է, որ Առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական որեւէ խոսք չի ասել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որեւէ գրառում նրա Փաշինյանի ֆեյսբուքյան էջում չկա։ Առաջին նախագահին չեն շնորհավորել նաև Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր