00:00:00

ՀՀ–ում Ղազախստանի 6 քաղաքացի սպասում է հայրենիք վերադառնալուն. դեսպանատուն

22:02, 09 հունվար 2022

Ներկայում, նրանք տեղակայված են հյուրանոցներում և սպասում են հայրենիք վերադարձին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից։
«Նախնական տվյալներով՝ նրանցից մեկը հայրենիք կվերադառնա արդեն երեկոյան։ Եվս 5–ը Հայաստանից կմեկնեն վաղը»,- տեղեկացրեցին դեսպանատնից։ Դիվանագիտական ներկայացուցչությունից նաև հայտնեցին, որ հայրենիք վերադարձին սպասողների թիվն ավելի մեծ է եղել, սակայն նրանց հաջողվել է իրենց խնդիրները լուծել Հայաստանում բնակվող հարազատների ու մտերիմների օգնությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր